Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պ. Հայրիկյանը վաղը կդիմի՞ ՍԴ

Փետրվար 09,2013 13:09

Սահմանադրական դատարանը երեկ օրվա ավարտին հայտարարել է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումը կարող է ընդունել նաև շաբաթ և կիրակի օրերին,- «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը՝ ավելացնելով. «Մենք որոշել ենք վաղը դիմել»:

Սակայն տիկին Այվազյանը հաջորդիվ հակասեց իրեն՝ ասելով, որ մինչ օրվա վերջ պարզ կլինի եթե որոշակի հարցեր չառաջանան և Պ. Հայրիկյանի առողջական վիճակը դեպի լավը գնա հնարավոր է որոշումը փոխվի:

Այն հարցին, թե արդյո՞ք ՍԴ դիմելու որոշումն այս պահին պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի դիրքորոշմամբ և Պ.Հայրիկյանն իրականում սպասում է, թե մյուս թեկնածուները կընդունեն միասնաբար հանդես գալու իր առաջարկը՝ Հայրիկյանի շտաբի համակարգողը դժվարացավ պատասխանել՝ ավելացնելով, թե հիմնականում ՍԴ դիմելու պատճառը նախագահի թեկնածուի առողջական խնդրով է պայմանավորված:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր առաջարկել է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին հանդես գալ միասնաբար՝ նշելով. «Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս.Ս.-ն ուներ 43-45%, իսկ Պ.Հ.-ն, Հ.Բ.-ն և Ր.Հ.-ն՝ 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում Ս.Ս.-ն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվեարկողների՝ ընտրության մասնակցողների թվում)»:

Նկատի ունենալով, որ թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը լրացել է փետրվարի 8-ին՝ ժամը 18-ին՝ Պ.Հայրիկյանը միաժամանակ ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածուն առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա»։

Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջական վիճակին, ապա Մանյա Այվազյանը նշեց, որ «ցավեր շատ ունի և աջ ձեռքի հետ կապված խնդիրներ կան, ձեռքը համարյա չի աշխատում, սակայն բժիշկների հավաստմամբ՝ 5-6 ամսվա ընթացքում կապաքինվի»:

Իսկ թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից նախագահի թեկնածուն, դեռ հայտնի չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ անչափ հարազատ,՝ Պ. Հայրիկյան, Ր. Հովհանիսյան, Հ. Բագրատյան: Մի կողմ դրեք Ձեր
    փոխադարձ վիրավորանքները, եթե այդպիսիք կան, եկեք մի ընդհանուր համաձայնության,
    համախմբեք առողջ ուժերին և դիմեք ժողովրդին,՝ Ձեզ սատարելու կոչով: Սա է միակ փրկությունը,՝
    հանցավոր ռեժիմից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728