Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին իր վրա մութ էջեր չսարքել, Հայրիկյանի մասին էլ ասաց, որ «ուխոդ» է անում

Փետրվար 09,2013 12:47

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով իր առաջարկին չմիացած մյուս թեկնածուներին, ասաց, որ, եթե նրանք իրեն չմիացան, ապա կարելի է ասել, որ միացան Սերժ Սարգսյանին եւ փաստորեն ընտրւթյուններն օրինական են: Հարությունյանն առանձին-առանձին մեկնաբանելով նախագահի թեկնածուներին, ասաց . «Ինը օրից պարզ կլինի թե ով, ուր է գնալու, բայց մի բան պարզ է, նրանք Սերժ Սարգսյանի կողքին են»:

Արամ Հարությունյանը դժգոհեց որոշ լրատվամիջոցների մեկնաբանումներից, որոնք իր հացադուլը ներկայացրել էին իբրեւ հաց ու պանիր ուտելու գործընթաց. «Այդպես չի կարելի, գոնե մի քիչ ճաշակով ներկայացնեին»:

Հարությունյանը հավելեց, որ ամենասկզբում իր վրա բազմից ճնշումներ են եղել, որպեսզի նա այս անգամ նախագահական ընտրություններին չառաջադրի իր թեկնածությունը, սակայն թեկնածությունը հանելու գաղափարը պայմանավորված չէր այդ ճնշումներով. «Իմ կյանքում մութ էջեր չկան, որ իշխանությունները դրանք օգտագործելով ճնշումներ գործադրեն: Սերժ Սարգսյան, իմ վրա մութ էջեր չփորձեք սարքել»:

Հարությունյանի խոսքով, դեռ շատ զարգացումներ կլինեն, նրա տեղեկություններով` «իշխանության մեջ ոչինչ հարթ չի, նրանց նախընտրական շտաբում իրար միս են ուտում եւ, եթե ընդդիմությունը մի քիչ պաուզա տա, ապա շատ բան կփոխվի: Ժամանակին ոչ ոք չէր մտածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր հրաժարական տալ…»:

Անդրադառնալով Պարույյր Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ նրա տված նախնական ցուցմունքներին, մասնավորապես նրան, թե իր վրա կրակողը սլավոնական արտաքին ուներ, Հարությունյանը ասաց, որ քաղաքական էթիկան պահանջում է, որ  հիմա Հայրիկյանը ներողություն խնդրի ուղղությունը շեղելու համար: Ինչ վերաբերվում է Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելուն, հավելեց. «Անտրամաբանական է նրա պահվածքը: Առաջին անգամ եմ տեսնում, որ մարդը պատրոնը հանելուց մեկ շաբաթ անց ավելի վատ զգա իրեն, քան սկզբում էր»:

Ինչ վերաբերվում է քաղաքականության մեջ Պարույր Հայրիկյանի պահվածքին Հարությունյանը ավելացրեց` «Հայրիկյանը մի տեսակ «ուխոդ» է անում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Երևում է պարոնը զինվորական բժշկի մեծ փորձ ունի: Իսկ որ պատրոնը /փամփուշտը/ մարդու մարմնում չի կարող հայտնվել՝ դա արդեն մանրուք է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728