Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհուրդ»-ն եւ «Բուժքույրերի միավորում»-ը պաշտպանում են Սերժ Սարգսյանին

Փետրվար 09,2013 12:35

«Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարեւոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու եւ երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին:

Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս եւ հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:

Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, եւ այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչեւ հրամանատար եւ Գերագույն գլխավոր հրամանատար:

Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը:

Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ եւ ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:

Հետեւաբար 2013թ. Նախագահական ընտրություններում Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհուրդը պաշտպանելու  է գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Իր հերթին, «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը նույնպես սատարում է Սերժ Սարգսյանին:

«Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը իր արտահերթ նիստի ժամանակ, որին մասնակցել են 150 բուժքույր, հայտարարություն է ընդունել 2013թ. Փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ կոչ է արել իր անդամներին եւ համակրներին քվեն տալ նրա օգտին:

«Որպես հասարակական կազմակերպություն՝ մենք ակտիվ մասնակից ենք եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ենք հանրապետության ազգաբնակչությանը ցուցաբերվող առաջին բժշկական օգնության, հակահամաճարակաբանության ծառայությունների որակի բարձրացմանը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա են ոլորտի խնդիրների լուծման ուղիներ»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դե ընտրեք,՝ թող ձեզ հալալ լինի սս-ի առաջարկած,՝ ,,դեպի ապահով Հայաստանը,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728