Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահքի շրջանում արգելվում է մեղք գործել». Քահանա

Փետրվար 09,2013 11:59

Ամեն գարնան գիշերահավասարին, դրան հաջորդող լուսնի լրումից հետո ընկած առաջին կիրակին Զատիկն է:

«Փետրվարի 10-ին բուն բարեկենդանն է: Այդ օրով սկսվում է Մեծ պահքի շրջանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Քահանայի խոսքով Մեծ պահքը առիթ է, որպեսզի մենք փորձենք ավելի ամրանալ մեր հավատի մեջ, այն անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում: Պահքի շրջանին պետք է մոտենանք ամենայն պատասխանատվությամբ.

«Փակ վարագույրը եկեղեցիներում նշանակում է դրախտի փակ լինելը: Ամբողջ պահքը հիշեցնում է, թե ինչպես կարող է մարդը վերագտնել դրախտը, որը փակվել էր նրանց առաջ»:

Նրա պնդմամբ մարդը միայն պետք է սնվի բուսական կերակուրներով, պահքը ոչ ցուցադրաբար է պահվում, եկեղեցին չի համարում, որ կարեւոր է սնունդի պահքը, երբ այն տեսական կամ ձեւական է: Անհրաժեշտ է սնունդի եւ հոգեւոր պահքի համադրությունը:

«Եթե կա հիվանդության եւ այլ դժվարությունների խնդիր, մարդը կարող է սննդի պահքը չպահել: Այդ շրջանում արգելվում է մեղք գործել, մեղավոր կյանքով ապրել: Ամեն մարդ, որոշակի կանոններ է ձեւավորել պահքի շրջանում եւ ազատ է իր որոշումներում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Պահքի շրջանում արգելվում է մեղք գործել, մեղավոր կյանքով ապրել:

    Իսկ մնացած ժամանակ ինչ ուզում ես արա՞…

  2. Maxim says:

    Խոսքը երկրի տերերի մասին է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728