ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմում է նախագահի թեկնածուններ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին՝
«Մամուլից ից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել․․․ եւ չի իրականացել։
Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղված եւ Հրանտ Բ․-ը։
Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ ՐՀ-ն՝ 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում Ս.Ս-ն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվարկողների՝ ընտրության մասնակցողների թվում)։ ՈՒզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին եւ նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։
Կարդացեք նաև
Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները։ Եւ արդեն ասում են՝ ուշ է։
Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եւ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։
Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին։
Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում եւ Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից եք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։
ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորությունները։ ՐՀ-ին եւ ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․
Մշակված են նաեւ կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները։
Աստված մեզ բոլորիս պահապան։
Ձեր՝ Պարույր Հայրիկյան»
Անչափ հարազատ,՝ Պարույր Հայրիկյան: Կարդացի Ձեր բաց նամակը, ուրախությունից չեմ
կարողանում պահել արցունքներս: Թող իմ վրա ծիծաղեն բոլոր անհավատները, որ 60-ին մոտ մի
մարդ կարող է մանկան նման երջանիկ զգալ իրեն, այս իրոք հրաշք լուրով: Բառիս ամենաուղակի իմաստով,՝ Ձեր ցավը տանեմ, անձամբ,՝ Ձեր: Շարունակեք Ձեր առաջարկը,՝ զիջումներ անելով, միք
բաց թողնի այս պատմական պահը: ՉԷ՛ որ Դուք Պարույր Հայրիկյանն եք: Այս հրաշքը, սկիզբ կդնի
հայության ներգախթին և շատերս մեր հետ կբերենք հետաքրքիր, գործնական առաջարկներ: Դուք
երեքով ,՝բոլորիցս լավ գիտակցում եք, թե ինչ ողորմելի վիճակում է մեր երկիրը: Թող չարի վերջը լինի առանց արյան, ու հեղափոխության: Աստված բարին կատարի, և բարին Դուք երեքով եք իրականացնելու: