Հայտարարություն ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ
Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն` միաժամանակ ունենք մտահոգություն, որ Առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա` հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը:
Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես նաև քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ` որոշել ենք` Անդրիաս Ղուկասյանը փոտրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում:
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյանի
մամլո ծառայություն