«Նախընտրական տարին հետաքրքրական է, քանի որ թեկնածուներից մեկը հացադուլ է հայտարարել հենց քարոզարշավի սկզբից, մյուսի նկատմամբ մահափորձ տեղի ունեցավ: Այս իրադարձությունները որքանո՞վ կազդեն ընտրությունների վարկանիշի վրաՙ «Ազգ»-ի հարցին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Բարդ է ասել, թե ինչպիսին կլինի ազդեցությունն ընտրողների վրա, այժմ ամեն ինչ ընտրողների ձեռքում է: Այն թեկնածուն, ով ընտրողների ամենամեծ աջակցությանը կարժանանա, կդառնա հաղթանակած: Այժմ այդ ամենի ազդեցության մասին խոսելը դժվար է», ասաց դեսպանը:
Մեր մյուս հարցինՙ «Չե՞ք կարծում, որ ընտրություններից հետո միջազգային բոլոր զեկույցներում կանդրադառնան մահափորձին եւ գոնե 50 տոկոսով զեկույցներում բացասական գիծ կտրվի ընտրությունների վերաբերյալ» Հեֆերնի պատասխանը կտրուկ էր եւ կարճ. «Ոչ, նման բան չեմ կարծում»: