Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթելու ենք, Սկսել ա, Հիմա, Արտահերթ ընտրություններ… Պայքար, պայքար մինչև վերջ

Փետրվար 09,2013 10:13

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդավարական հռչակված իր քաղաքական թիմում որոշումները կայացվում են բացառապես իր կողմից, և «քաղաքական ուժ» հորջորջվող նրա շրջապատի անդամներն իրականում ընդամենն իր որոշումները վավերացնելու գործառույթ ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես Ազգային Ժողովն է դակում կառավարության որոշումները։ Նախօրեին Տեր-Պետրոսյանը՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ դեռևս քննարկվող գաղափար՝ ներկայացրեց Կոնգրեսը կուսակցության վերակազմակերպելու մասին նախաձեռնությունը։  Նախ պարզվեց, որ ՀԱԿ անդամ գոնե հիմնական կուսակցությունների՝ ՀԺԿ-ի, ՀՀՇ-ի հետ նման հարց չի քննարկվել, ապա ՀՀՇ-ն վարչության նիստ արեց, ու պարզվեց, որ ոչ միայն քննարկվել է, այլ՝ որ դա ամենահանճարեղ որոշումն է։ Մնացած ընթացակարգերը՝ ժողովներ, նիստեր, համագումար, ընդամենը ձևական բնույթ են կրելու։ Քանի որ մինչ ՀՀՇ-ն որոշել է համագումար հրավիրել այդ հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը և վարչության անդամ Աշոտ Սարգսյանը արդեն իսկ հայտնվել են այն «անհատների» ցանկում, ովքեր դիմել են Արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն գրանցելու համար։ Փաստորեն, եթե կուսակցությունը համագումարում հակառակ որոշում կայացնի, ապա ՀՀՇ-ն կպառակտվի։ Սակայն դա գործնականում անհավանական է, քանի որ ՀՀՇ վարչության երեկվա նիստից հետո արդեն իսկ բոլորը գիտակցել են Տեր-Պետրոսյանի որոշման իմաստնությունը։ Սակայն ՀԱԿ կուսակցության նախաձեռնողների ցանկում միայն ՀՀՇ-ականների առկայությունը չէ։ Արդարադատության նախարարություն դիմած խմբի անդամների մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին .… Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում։ Ռոբերտ Քոչարյանը ևս ժամանակին ՀՀՇ անդամ էր և իշխանության գալուց հետո սկսեց ակտիվորեն պայքարել ՀՀՇ-ի դեմ։ «Քաղաքագիտական վերլուծությունից» հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը սկսեցին համընկնել այնքան, որ արդեն իսկ նրանց սպասարկող քաղաքական միավորների՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը համարվում է առաջիկա քաղաքական զարգացումների հիմնական սցենարներից մեկը։ Դեռևս 2008 թվականի մարտի 1-ին իր առանձնատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է որևէ կերպ պատկերացնել Ռոբերտ Քոչարյանի հետ իր համագործակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Հինգ տարի անց նա վերահաստատում է դա՝ արդեն գործողություններով։

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիմոն says:

    Հիմաա պարզ է որ ՀՅԴ-ն ինչու չմիացավ ՀԱԿ-ին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728