Եղվարդցին վստահեցնում է, որ ամեն ընտրության իրեն իշխանություները «բռնել-տարել» են
«Մե՞զ: Եղվարդում հլը ըտենց տղա չի ծնվել, որ ընդդիմադիր խավին կարենա հրահանգ իջացնի: Մեզ ոչ մեկ չի կարա հրահանգի: Մենք էնքան ընդդիմադիր ենք եղել, որ ոչ մի մարդ հլա մեզ չի կարեցել…ոչ կուսակցական ենք եղել, ոչ բան ենք եղել, բայց պայքարել ենք մեր ժողովրդի համար»,- Եղվարդի բնակիչ Ջիվան Հովհաննիսյանն այսօր այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե «վերեւներից» հրահանգներ չե՞ն իջեցնում, որ անպայման ընտրեք Սերժ Սարգսյանին:
Երբ Ջիվանը վստահեցնում էր, որ իրեն ոչ ոք չի կարող որեւէ բան ասել, մի եղվարդցի, կողքին կանգնած, ձեռքով հրեց՝ հուշելով, թե «չբռնի՞ն քեզ տարան, արա՛»: Ջիվանը ճշտեց. «Թող բռնեն, էլի թող բռնեն: Ես բռնելուց ոչ վախում եմ, ոչ էլ: Ամեն ընտրության էլ ինձ բռնել են: Անձամբ 3 անգամ Զարուհի Փոստանջյանն ա եկել-հանել: Թող բռնեն ինչքան ուզում ա: Ինձ որ գնդակահարեն էլ՝ ես իմ հայացքներից հետ չեմ կանգնելու ու պայքարելու եմ: Եթե ես իմանամ ամսի 19-ին իրոք Րաֆֆի Հովհաննիսյանը հրահանգում ա, ասում ա՝ զենք վեկալեք, հելեք էս ոչ իշխանավորների դեմը՝ դուրս եմ գալու: Դրանք օլիգարխ պետություն են դարձրել, սեփական սեկտոր են դարձրել ամբողջ պետությունը»:
Ջիվանը նաեւ պատմեց, թե ինչպես են Զարուհի Փոստանջյանն ու Լարիսա Ալավերդյանը գնացել ոստիկանություն՝ իրեն բաժնից հանելու. «Միլպետին չոքացրել էր Զարուհին: Միլպետն ասում ա՝ չէ, ստեղ ձերբակալված անձ նման չունենք, բայց ինձ հետեւից իջացնում են ու տանում քաղաքային վարչություն: Էս ա էս իշխանությունը: 2-3 բռնապետ մտածում են իրանց վերջ չկա, բայց իրանց վերջը գալու է ու ինձ թվում է՝ էս տարի է գալու»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Եղվարդում Րաֆֆի Հովհաննիսյանը շա՞տ ձայներ ունի՝ նա պատասխանեց, որ համակրանքը նրա նկատմամբ այս ընտրություններին վերին աստիճանի մեծացել է:
Եղվարդցիներից մեկը շարունակեց՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը չեմ իմանում, բայց Սերժ Սարգսյանը երեւի 5 % կհավաքի: Այն էլ՝ իր աշխատակազմերով: Որ 5 % էլ հավաքի՝ լավ ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խորհուրդ կտամ նախ իմանաք ով է Ջիվանը հետո ոգևորվեք նրա ասածներից: