Անգլիայի պրեմիեր լիգայի 20 ակումբներից 14-ը կողմ են արտահայտվել «ֆինանսների ներքին կանոնների» ներմուծմանը:
Դրանով սահմանվում է ֆուտբոլիստների աշխատավարձերի առավելագույն սահման: Եթե լիգայի տնօրենների նիստում դա հաստատվի,, ապա նոր կանոններն ուժի մեջ կմտնեն արդեն հաջորդ մրցաշրջանից: «Ֆեյեր-փլեյի» հիմնական պահանջներն են. առաջիկա երեք մրցաշրջանում ակումբների ծախսերը հյուսիսամերիկյան լիգաների օրինակով չպետք է գերազանցեն 105 միլիոն ֆունտ ստերլինգը եւ աշխատավարձերի առավելագույն սահմանի հաստատում: «Goal» հանդեսը, սակայն, նշում է նաեւ, որ այս սահմանափակումների «ոխերիմ թշնամի են» այնպիսի առաջատար ակումբներ, ինչպիսիք են «Ասթոն Վիլան», «Ֆուլհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Վեսթ Բրոմվիչը» ու եւս երկու ակումբներ, որոնց անունները չի հրապարակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ