Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանում ներկայացվեց տարեկան հաշվետվություն

Փետրվար 09,2013 00:02

«ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում 2012թվականի ընթացքում ստացվել է 2928վճռաբեկ բողոք, որից մակագրվել է 2733-ը, այդ թվում 1816-ը` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ, 829-ը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական  ակտերի դեմ, 16-ը`ՀՀ վարչական դատարանի  դատական ակտերի դեմ, 21-ը`ՀՀ ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ, 7-ը`ՀՀ տնտեսական դատարանի դատական ակտերի դեմ, 44-ը` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների դեմ»,- այս մասին ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Ըստ  Մկրտումյանի փոխանցմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացված 44բողոքներից 37-ը վերադարձվել են, 7-ն ընդունվել է վարույթ, որից 6բողոք բավարարվել է` վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը. 1բողոք մերժվել է:  Համեմատելով նախորդ տարիների հետ, նա փաստում է, որ բողոքները քչացել են:

Այսօր Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի մեկ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն-ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ժողովածուի հինգերորդ հատորը:  Ժողովածուն ներառում է նաև լազերային սկավառակ, որում ներառված է գրքի էլեկտրոնային տարբերակը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728