Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի հերթական հաղորդումը
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հաճախ մեղադրում են, որ նրանք ամեն ինչ սև գույներով են ներկայացնում, թացը չորին են խառնում, միայն բացասականն են նկատում, անտեսում են, որ ժողովրդավարություն միանգամից կառուցել հնարավոր չէ, և ընդհանրապես խարխլում են հիմքերը:
Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի այս թողարկման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս ի վիճակի են կոնստրուկտիվ դաշտում քննարկումներ վարել: Թեման բնականաբար ընտրություններն են:
ԵՄԱ փորձագետները կտրականապես մերժում են ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին պնդումները, դատապարտում են վստահության պակասը պետական ինստիտուտների հանդեպ, հիշեցնում են, որ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել և հանդուրժողականության կոչ են անում:
Կարդացեք նաև
Հ.Գ. Վիդեոբլոգի այս թողարկումը հումորային է, նրանում արտահայտված կարծիքները չեն համընկնում որևէ մեկի իրական տեսակետների հետ՝ զգուշացնում է ԵՄԱ-ն:
Լուսանկարը՝ Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: