Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանին շնորհակալություն չի հայտնել

Փետրվար 08,2013 21:45

ՀՀ նախագահի ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն՝ Արամ Հարությունյանն այսօր հայտնել է լրագրողներին. «Իմ պահվածքի համար շատերն են մոտեցել ու շնորհակալություն են հայտնել՝ համակիրներից մինչև քաղաքական գործիչներ՝ Գուրգեն Եղիազարյան, Կարապետ Ռուբինյան, Արշակ Սադոյան, Սպարտակ Սեյրանյան»:

Վերջինս «Առավոտին» հայտնեց, թե պատահաբար է անցել ԿԸՀ մոտով, ու տեսնելով հացադուլավորին՝ մոտեցել է: «Ես ոչ թե շնորհակալություն եմ հայտնել, այլ ընդամենը հետաքրքրվել եմ նրա առողջությամբ»,- պարզաբանեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ Հարությունյանը ստախոս է:
    Փետրվարի 8-ին ես մասնակցել եմ Ֆեյսբուքի միջոցով կազմակերպված “Վե՜րջ ռեժիմին” բողոքի ակցիային, որի սկիզը, ինչպես գիտեք, նախատեսված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտից: ԿԸՀ շենքին մոտենալիս, մոտ 20 մետր հեռավորությունից, ի պատասխան իր ողջույնի, քլխի թեթեւ շարժումով ողջունել եմ այդ սուբյեկտին: Այլ բան, առավել եւս խոսակցություն նրա հետ կամ որեւէ բանի համար շնորհակալություն հայտնել չի եղել` լկտի սուտ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728