Լրահոս
Օրվա լրահոսը

Աժիոտաժ թիվ 192 դպրոցում (ձայնագրություն)

Փետրվար 08,2013 21:36

Տնօրենը փորձել է քարոզել, «Ժառանգության» անդամները ընդվզել են

Այսօր Դավիթաշենի թիվ 192դպրոցում տնօրեն-ծնողներ հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Տնօրենը ժողովի ավարտին շնորհակալական խոսքով է հանդես եկել: Տնօրենը, չհերքելով իր կուսակցական լինելը,շնորհակալություն է հայտնել  ՀՀԿ-ից իրենց աջակցելու համար, ինչպես նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ջեռուցման հարցերով օժանդակելու համար:

Ժողովի ավարտին մեծ աժիոտաժ է առաջացել«Ժառանգության» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը ներկաների աչքի առաջ հիշեցրեց տնօրենին, որ նա տեղական ընտրական հանձնաժողովի անդամ է և իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ:


Ajiotaj

Տնօրենը, ի պատասխան Սուսաննա Մուրադյանի դիտարկմանը, կարծելով, թե նա ծնող է,  խնդրեց առանձնանալ և գնալ իր սենյակ, որը մերժվեց: Նույն խմբակցության անդամ Դանիել Իոաննիսյանը միջամտեց, որի արդյունքում կողմերը թեժ բանավեճի դուրս եկան:


Голос190:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել