«Բա դա խելիք մոտիկ բան ա՞»
Aravot.am-ի տեղեկություններով այս օրերին ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը իրենց համայնքում հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական անդամներին «ինստրուկտաժ» են անում, թե ինչպես պետք է ընտրողների հետ «լեզու գտնել», որպեսզի վերջիններս ինքնակամ ընտրեն ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Երեկ երեկոյան համանման մի հանդիպում էլ կայացել է «Տարոն» գեղագիտական կենտրոնում: Aravot.am-ի հետ զրույցում Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը հաստատեց, որ երեկ երեկոյան «Տարոն» գեղագիտական կենտրոնում Սամվել Ալեքսանյանն ու ինքը եղել են. «Տնօրենն էր հրավիրել` կենտրոնը ցույց տալու նպատակով, նոր պարասրահ էին բացել: Մենք էլ գնացել ենք, մի կես ժամով, նայել ենք, մի հատ էլ սուրճ ենք խմել ու դուրս ենք եկել»:
Կարդացեք նաև
Դավիթ Օհանյանն «ամենայն ազնվությամբ» ասաց, որ իրենք ոչ մի հանդիպում էլ չեն ունենում, որի ժամանակ ինչ-որ քարոզներ են անում. «Մինչեւ անգամ մեր հանձնաժողովների անդամների հետ չենք հանդիպել, նրանք դասընթացների են»: Ապա զարմանքն արտահայտեց. «Մենք կարո՞ ղ ենք այսօր որեւէ ընտրողի հանձնաժողովի անդամի միջոցով ուղղորդել, բա հանձնաժողովի մյուս անդամնե՞ րը, բա դա խելիք մոտիկ բան ա՞»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եթե ժողովուրդը, սրանցով է ուղղորդվում, ապա կարելի է ասել, որ շրջադարձ է կատարում դեպի,՝
քարանձավ: