Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձիք՝
Երևան քաղաքում փաստացի բնակվող, ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից՝ Խ. Պողոսյանը նախկինում դատապարտվել է թմրանյութերի ապօրինի կիրառման համար: Ըստ տեղեկությունների՝ այս կասկածյալներից մեկը կրակոցներ է արձակել Տպագրիչների 9 հասցեում, իսկ մյուսը՝ ավտոմեքենայում սպասել է նշված հասցեն մտնող կամարի տակ: Քննչական խումբը փորձում է պարզել նաև պատվիրատուի տվյալները:
ԱԱԾ քննչական վարչության քննիչի որոշմամբ, նշված անձիք ձերբակալվել են այն բանից հետո, երբ մահափորձի վերաբերյալ տվել են փաստարկված խոստովանական ցուցմունքներ և այդ ցուցմունքերը նրանք տվել են, քանի որ օպերատիվ քննչական խմբերը հսկայածավալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերել:
Փաստի առթիվ ներկայացնում ենք ԱԱԾ տրամադրած տեսանյութը:
Կարդացեք նաև