Ազգային անվտանգության ծառայությունն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, Երևան քաղաքում են գտնվել «ոչ լեգալ կարգավիճակում»: Ըստ նույն հայտարարության` ձերբակալվածներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն տարածել է նրանց լուսանկարները: Հատկանշական է, որ այս ձերբակալությունը հաջորդեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` նախօրեին արած այն հայտարարությանը, թե դիմում է Սահմանադրական դատարան` ընտրությունների ժամկետը երկու շաբաթով երկրաձգելու պահանջով: Իրավապաշտպաններն առայժմ խուսափում են ասել` Հայրիկյանի այս հայտարարության և ձերբակալության միջև ուղիղ կապ կա, թե ոչ:
Սակայն նրանք չեն բացառում, որ իրավապահները գուցե սխալ հանցագործների են ձերբակալել:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, որ կասկածյալների լուսանկարները իրավապահ մարմինները տարածում են: «Երբ որ պետք է, նկարները երևում են, երբ որ պետք է`չեն երևում: Հայաստանի իրավապահ մարմիններից ամեն ինչ սպասելի է, ոչ մի բան զարմանալի չէ»,- «Մեդիալաբին» ասում է Միքայել Դանիելյանը: Նա հիշեցնում է, որ եղել են դեպքեր, երբ նույնիսկ դատական նիստերի ժամանակ են ոստիկանները մտնում դահլիճ, նկարում և «02» հաղորդաշարով ցույց տալիս: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ այս դեպքում անմեղության կանխավարկածի խախտման հետ գործ ունենք:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, որ իր վրա կրակողն ազգությամբ հայ չէր և այն փաստին, որ ձերբակալվածները հայեր են, Միքայել
Կարդացեք նաև
Դանիելյանն ասում է. «Այստեղ կա շատ մեծ և կարևոր իրավիճակ` ասում են` Երևան քաղաքում ոչ լեգա կարգավիճակում: Կարող է` Պարույր Հայրիկյանն էդ նկատի ուներ, որ ասում էր` հայ չի»:
Մանրամասները կարդացեք այստեղ:
Հարգելի պ-ն Հայրիկյան( չնայած,հարգանքս օր օրի պակասում է ), բավական չէ ? PR լինես,այն էլ,ինչպես ասում են ,,նա խալյավու,,:Էլ ներվ չկա կուշտ ու առույգ դեմքդ հեռուստաէկրանին տեսնելու: Պետական այսպիսի կարևոր միջոցառումը վեր Էք ածել ԲԱԼԱԳԱՆԻ. դու և էլի մի քանի թեկնածուներ:Հետո?????:Հո բոլորիս գժանոց չէք ուղարկելու:Կողմնորոշվիր, եղբայր,ի վերջո քեզ վրա կրակել են,թե չէ???:Եվ եթե հանկարծ բախտի բերմամբ ընտրվես, այդպես` կամուկացով էս երկիրը կարգի գցելու???:Եթե ԱՅՈ,ապա ավելի լավ է մնա այնպես,ինչպես որ կա:Հոգուդ վրա մեղք չվերցնես ու անմեղ մարդու չմեղադրես,թեկուզ և նա լինի դատված ու նարկոման: