Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պիտի վարժվեք իմ ակցենտին, իմ ակցենտը չեմ փոխելու»

Փետրվար 08,2013 18:50

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չէ փոխվելու, նա շարունակելու է քայլել, ցեխոտել շալվարը եւ սխալվելու դեպքում «ներողություն» խնդրել

«Իմ հարազատներն ասում են, սա մի՛ ասա, Րաֆֆի, սխալ ես ասում, բայց ես նորից կրկնում եմ՝ 5 տարի հետո ես չեմ լինելու: Իմ նպատակը հարստանալը չէ, իմ ընտանիքը չի մտնելու փայ բիզնեսների մեջ»,- այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը աբովյանցիների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով՝ «Մնում է 8 օր: Այդ 8 օրվա մեջ մենք պիտի զգանք, թե որքան ենք ուզում պաշտպանել մեր քվեն, որ մի անգամ հայ ժողովուրդն ասի, որ սա իմ ընտրությունն է»:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ  զգուշացրեց, որ «լինելու է հայկական մեծ հեղափոխություն, եթե ընտրությունները կրկին կեղծեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը մասնակցում էր «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը: Նրա խոսքերով՝ «Ես տեսա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը կանգնեց իմ կողքին: Ես շրջվեցի դեմքով դեպի նա, որովհետեւ նա շրջված էր դեպի ինձ: Իմ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ ձե՞րը»: Աբովյանցիները գոռացին՝ «Րաֆֆի՛, նախագա՛հ»:

Նախագահի թեկնածուն հորդորեց՝ «Պիտի վարժվեք իմ ակցենտին, ես իմ ձեւը, իմ ակցենտը չեմ փոխելու: Պիտի այսպես քայլեմ եւ իմ շալվարները ցեխոտվեն, եթե սխալվեմ՝ պիտի ասեմ ներողություն: Սա իմ բնական վիճակն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728