Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի Կենտրոնական շտաբը ԵԱՀԿ զեկույցում անճշտություններ է հայտնաբերել

Փետրվար 08,2013 18:42

EAHKՍերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:

Ուսումնասիրելով առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը` պետք է նշենք այն դրական արձանագրումները, որ անում են դիտորդները քարոզարշավի ընթացքի, ընտրական գործընթացների կազմակերպվածության, ցուցակների հետագա բարելավման ուղղությամբ պետության շարունակական ջանքերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, մենք հայտնաբերեցինք մի շարք անճշտություններ, որոնք, մեր կարծիքով,  օբյեկտիվորեն չեն ներկայացնում իրական պատկերը: Խոսքը վերաբերում է հատկապես երկու դրույթի:

Առաջինը` հեռուստաընկերությունների կողմից թեկնածուներին հատկացվող եթերաժամերի գնահատականը, մեր կարծիքով, ճշգրտորեն չի արտացոլում իրական պատկերը: Համաձայն մի շարք դիտարկող կազմակերպությունների (օրինակ` Երևանի մամուլի ակումբի), ինչպես նաև հենց ԺՀՄԻԳ առաջարկով մշտադիտարկում իրականացնող ՀՌԱՀ-ի տվյալների, առավել շատ լուսաբանվել են Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանի լուսաբանումը իր ծավալով զբաղեցնում է երրորդ տեղը: Դիտարկվող մի շարք այլ չափանիշներով մեր թեկնածուն զբաղեցնում է անգամ չորրորդից վեցերորդ տեղերը` զիջելով մյուս թեկնածուներին:

Երկրորդ անճշտությունը վերաբերում է մեր շտաբերի տեղակայմանը: Զեկույցում ճշգրտորեն մեջբերած է Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն.

Ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:

Ի դեպ, այդ դրույթը որևէ քննադատության չի արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովների Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացությունում: Համաձայն այդ դրույթի, օրինակ, շտաբեր կարող են տեղակայվել համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում, եթե այդ շենքերը զբաղեցված չեն տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կողմից (համայնքի ղեկավարի, ավագանու, ընտրական հանձնաժողովի և այլն): Այսինքն, շտաբերը կարող են տեղակայվել, օրինակ մշակույթի պալատում, եթե այնտեղ տեղակայված չեն վերոնշյալ մարմինները: Ցավոք, զեկույցում որպես խախտում մատնանշված օրինակներն անտեսում են oրենքի այդ դրույթը, տարածական մեկնաբանում այն, ինչպես նաև որոշ դեպքերում շփոթում ընտրական շտաբերը ՀՀԿ տարածքային գրասենյակների հետ:

Այսպես օրինակ` զեկույցում նշվում է, որ Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում շտաբը գտնվում է համայնքային շենքերում: Իրականում Արմավիրում շտաբը վարձակալում է տարածք մշակույթի պալատից, Էջմիածնում` մասնավոր անձից, Մեծամորում` մասնավոր հյուրանոցից: Զեկույցում նմանատիպ անճշտություններ առկա են Արևադաշտի, Ծաղկահովիտի, Արագածի, Կարբիի, Ագարակի հետ կապված:

Կենտրոնական շտաբը իր պատրաստակամությունն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկելու վերոնշյալ հարցերը, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ այլ տեղեկություններ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար:

Սերժ Սարգսյանի Կենտրոնական ընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    սս-ի կենտրոնական ընտրական շտաբ: Ու՞մ ես անամոթաբար խաբում: Ու՞ր էնք հասնելու ձեր այդ
    խարդախություններով: Արդյոք դա է,՝ դեպի ապահով Հայաստնի ուղին: Չէ՛ որ ձեր ձեռքին է
    երկրի ճակատագիրը: Ի՞նչ պատասխան են տալու ձեր որդիները,՝ ձեզնից հետո:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728