Էլեկտրոնային որոշ ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար:
Ինչպես «Pastinfo.am» -ը տեղեկացավ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից, ժամը 18:15-ի դրությամբ Սահմանադրական դատարանում Պ. Հայրիկյանից դիմում չի ստացվել: ՀՀ սահմանադրական դատարանի աշխատանքային ժամն ավարտվել է ժամը 18:00-ին: