Այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության եկած առողջապահության նախարարին տեսնելով՝ Գ. Նժդեհի եղբոր աղջիկը՝ Էմմա Սահակյանը, բողոքեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս վրան տեղադրել:
Նա անժամկետ նստացույց է անում՝ նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից ապօրինաբար վերցրած բնակարանը:
«Ինձ չեն թողնում վրան դնեմ, մի բան արեք»,- դիմեց նախարարին:
«Սպասիր ամառը կգա, հետո կդնես»,- ծիծաղեց նախարարը:
Կարդացեք նաև
«Էս տարիքում էլ չեմ կարողանում նստել»,- շարունակեց Է. Սահակյանը: Ի պատասխան, նախարարը հարցրեց. «Բայց խի՞ ես նստում»:
Տիկին Սահակյանն էլ պատասխանեց, որ իրենից ամեն ինչ խլել են:
«Լավ, մի բան կանենք»,- ասաց նախարարն ու ծիծաղելով գնաց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ