Aravot.am-ը էպոսագետ ներկայացող ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից հետաքրքրվեց՝ նրան չի՞ խանգարի նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմելու որոշումը. «Ինձ ոչ այդ մարդն է հետաքրքրում, ոչ ընտրությունների հետաձգելը, ոչ էլ՝ չհետաձգելը: Իմ համար բացարձակապես մեկ ա»,-պատասխանեց էպոսագետը:
Նրա խոսքով՝ «Իմ համար լրիվ մեկ ա: Կհետաձգվի՝ կսպասեմ երկու շաբաթ ու նորից կշարունակեմ իմ քարոզարշավը: Ես վաղը նախատեսել եմ Վանաձոր գնալ, մյուս օրն էլ՝ Գյումրի, այսինքն՝ իմ ռեժիմով եմ շարժվում»:
Հաջորդ հարցին էլ, թե ասել էիք, որ դուք էլ ձեր մեքենան կայրեք ու կդիմեք ՍԴ, էպոսագետն ասաց. «Ես դա վերացական, փոխաբերական իմաստով եմ ասել: Եթե վարկանիշ են բարձրացնում այդ ճանապարհով՝ մենք էլ մի ուրիշ բան կմտածենք»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ