Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Աբովյանում
«Դուք եկել եք ձեր կամքով, ոչ մեկը ձեզ ավտոբուսներով չի բերել»,- աբովյանցիների հետ հադիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Աբովյանն այն բացառիկ վայրերից էր, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավն անցկացրեց դահլիճում:
Նա խոստացավ՝ «Բյուջե ենք վերադարձնելու ստվերից, լեւի մուտքերից 250 մլրդ դրամ: Ես ոչ մի բիզնես չունեմ: Մի քիչ իմ գոտին պիտի ձգեմ, մի քիչ էկոնոմ կլասսով կուղեւորվեմ, թիկնապահ քիչ կպահեմ: Մեր օրինակով ջարդելու ենք կոռուպցիան: Առաջին հերթին ե՛ս եմ պատասխան տալու օրենքի եւ ձեր առաջ: Մենք մենաշնորհները պիտի ջարդենք: Մենք հարուստի դեմ ոչ մի բան չունենք, հարուստը հարստանալու իրավունք ունի, բայց աղքատն էլ հարստանալու իրավունք ունի: Խեղճուկրակ խանութպանը կբարձրացվի պետության կողմից, արտոնություն կստանա: 150 հազար ընտանիք աղքատությունից բերելու ենք միջին խավ: Քո անունը Սերժ է, թե Րաֆֆի, թե որեւէ մեկը, նա իրավունք չունի ձեզ սպառնա, օրենք խախտի, իրավունք չունի մեր երկրում ձեզ եւ ինձ հեգնել եւ ծաղրել: Սրանից հետո, անկախ նրանից, ինքը ով է, ինչ է, մեծ անցյալ ունի, հրամանատար է, վարչապետ է, բոլորը պատասխան պիտի տան հայ ժողովրդի եւ մեր ժողովրդի դիմաց»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ եթե երեք նախագահներից երեւէ մեկը չի կարողացել ասի՝ ներողություն, որ մենք անջատել ենք հայ օջախների լույսերը. «Եթե իրենք չունեն իրենց մեջ այդ տղամարդկությունը, ես կարող եմ ասել, որ 5 տարի հետո մենք այլեւս չենք ունենալու արտագաղթ: Թող ոչ մեկը ձեզ չասի, որ ամեն ինչ որոշված է: Մենք գիտենք՝ 20 տարի ինչպես է եղել: Բայց չպետք է պայքարից հետ կանգնենք: Միայն Աստված է կանխորոշում»:
Կարդացեք նաև
Նա հորդորեց քվեաթերթիկում գրել Րաֆֆի, Արման, Սերժ, ինչ ուզում են, միայն թե գնան ընտրության: Եթե անգամ կեղծված ընտրությունների դեպքում չեղավ երկրորդ փուլ, թող իրենք պատրաստվեն հայ ժողովրդի ինքնաբուխ ըմբոստության: Մենք ուզում ենք նորմալ, արժանապատիվ կյանք, աշխատավարձ՝ մեր երեխաների համար: Ես այստեղ չեմ եկել ծափահարություն ստանալու, եկել եմ ասեմ, որ ես կյանքի գնով գնում եմ դեպի նոր Հայաստան: Եթե միասին անենք, հետո կասենք՝ ինչ հեշտ էր փոխել մեր երկիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ