Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Առայժմ գործիքներն են բացահայտված»

Փետրվար 08,2013 17:41

Մահափորձից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում բուժում ստացող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ասաց, թե տեղյակ է, որ իր գործով կան ձերբակալվածներ:

«Կատարողը եւ նրան անմիջականորեն օգնողը, այսինքն առայժմ գործիքներն են բացահայտված: Պատվիրատուի մասին դեռ խոսք չկա», – ասաց Հայրիկյանը:

Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ այդքան շուտ կբացահայտվեր մահափորձ կատարողների ինքնությունը, Հայրիկյանը պատասխանեց. – «Եվ սպասում էի, եւ ոչ: Սպասում էի, որովհետեւ գիտեի, որ նյութերը շատ են, չէի սպասում, որովհետեւ ընդհանրապես այսպիսի գործերը աշխարհի բոլոր երկրներում ձգձվում են: Ուրախ եմ, որ ինչ-որ բան արդեն հասել են: Դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել լրացուցիչ»:

Հայրիկյանը ասաց, որ մահափորձի օրը ինքը նկատել է մեկ ավտոմեքենա եւ մեկ մարդ. – «Թե մեքենայում քանի հոգի կար, դժվար է ասել», – ասաց նա:

Անդրադառնալով իր այն պնդմանը, թե կրակողը «ոչ հայկական դիմագծեր ուներ», Հայրիկյանը ասաց. – «Ես կարծեմ, նույնիսկ ասել էի` եվրոպական դիմագծեր: Բոլոր երկրներում սեւ գործը կատարողները լինում են տեղացի մարդիկ: Այդպես ընդունված է: Հիմա արդեն կարող ենք ասել` քննությունը կփորձի պարզել, բայց քննությունն էլ կարող է ինչ-որ սահմանով պարզել, կախված է, թե պատվիրատուն որքանով է պատրաստած: Քաղաքական պատվեր տվողները սովորաբար աշխատում են այնպես անել, որ քաղաքական պատվերը հստակ չերեւա»:

Նախագահի թեկնածուն ասաց, որ այսօր իր գործընկերների հետ քննարկելու է ընտրությունները հետաձգելու համար Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը:

«Տարբերակները շատ են: Այսպես ակնհայտ է, որ ես քարոզարշավի չեմ մասնակցում, չեմ կարող մասնակցել, նաեւ բժիշկներն են արգելում… մոտ հինգ տարբերակ կա, որ մենք պիտի քննարկենք հիմա եւ եզրակացության հանգենք այդ տարբերակների քննարկումից, որովհետեւ եթե չես մասնակցում քարոզարշավին, նշանակում է` դու չես կատարում թեկնածուի պարտականությունները», – ասաց Հայրիկյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728