Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձեւավորում» մրցույթն ամփոփվեց

Փետրվար 08,2013 17:37

«Անհրաժեշտ է ստեղծել լուրջ մեխանիզմներ, սա ոչ թե կոչ է այլ ապրելակերպ: Կրթական ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք լուծման կարիք ունեն»,-այսօր «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձեւավորում» մրցույթի ամփոփման 2-րդ փուլի ժամանակ նշեց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Նրա խոսքով, առաջնայինը դաստիարակության հարցն է, իսկ ծրագրերից մեկը Dasaran.am-ի հետ համագործակցությունն է, որը լավ հիմքերի վրա է դրված, այն կարծես թե հաջող է սկսվել ու լավ հեռանկարներ ունի:

Մրցույթը հայտարարվել էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 487 դպրոցների շրջանակում, որոնցից մասնակցել էին 168 դպրոցներ` ներկայացնելով դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձեւավորման աշխատանքները: Մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարեւորվել է խմբային աշխատանքը:

«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի հավաստմամբ նախաձեռնությունը չէր կայանա, եթե չաջակցեին ԿԳՆ-ն ու քաղաքապետարանը.

«Մրցույթին մասնակցել են աշակերտները, ծնողներն ու մանկավարժները, որոնք մեծ խանդավառությամբ էին աշխատում: Մեր նպատակն է բարձրացնել դպրոցական կրթության մակարդակը, տալ երեխաներին եւ հետաքրքրված անձանց այլընտրանքային կրթություն,  բացահայտել տաղանդավոր երեխաներին»:

Երեւանի թիվ 142, Չարենցավանի Մաշտոցի անվան ավագ դպրոցը եւ Դիլիջանի թիվ 4 դպրոցները ստացան համակարգիչ, իսկ յուրօրինակ ձեւավորմամբ հանդես եկած 4 դպրոցներ ստացան գրադարան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728