ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր դիմում է ՍԴ։ Նա այս մասին հայտնեց «Ա1+»-ի թղթակցին։
Ըստ նրա՝ դիմումում նշելու է, եթե ինքը կարողանա մասնակցել հետագա քարոզարշավին, ընտրությունները չհետաձգվեն, իսկ եթե՝ ոչ, ապա երկու շաբաթով դրանք հետաձգվեն։
Հիվանդանոցում հետվիրահատական շրջան անցնող Պարույր Հայրիկյանը նաեւ ասել է, թե պատրաստվում էր ինքնաբացարկ հայտնել, սակայն համակիրների հորդորով չի արել։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ