ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Չեխիայի ընտրանու հետ հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնի մեր երիտասարդական հավաքականի հետ:
Ի՞նչ կտա այդ հանդիպումը մեր գլխավոր թիմին, այդ խաղում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ի՞նչ խնդիրների պատասխաններ է ստանալու չեխերի հետ պատասխանատու խաղից առաջ, հայտնի չէ: Հուսանք, որ ամեն բան նորմալ կլինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ