Ռուս ռեփեր Ջիգանը վնասվածք է ստացել, երբ ելույթ է ունեցել Ուկրաինական ակումբներից մեկում: «Բռնիր ձեռքիցս» երգի կատարման ժամանակ ցանկացել է մոտենալ երկրպագուներին, որոնք էլ քաշել են ռեփերի ձեռքը եւ գցել ներքեւ: Հարվածն ուժեղ է եղել, սակայն Ջիգանը շարունակել է համերգը: Ընդմիջմանը կազմակերպիչներին տեղեկացրել է ցավի մասին, ովքեր էլ բժիշկ են կանչել:
«Ես սպորտով շատ եմ զբաղվում,- Heat.ru կայքին ասել է երգիչը,-եւ ես ֆիզիկապես լավ վիճակում եմ: Դրա շնորհիվ է, որ լուրջ վնասվածքներ չեմ ստացել»: