Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի հողերի վարձակալության եւ վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն է պահանջում

Փետրվար 08,2013 16:56

Կապանում գործող «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը հաշվի առնելով վերջին շրջանում Սյունիքի մարզի հողատարածքները (արոտավայրերը) իրանացիներին վարձակալությամբ հատկացնելու շուրջ բարձրացած մեծ աղմուկն ու հանրության շրջանում առկա մտահոգությունները` այսօր բաց նամակով դիմել է անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին` հողատարածքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

«Խնդրում ենք Ձեզ, տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թթ. ընթացքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և վաճառքի պայմանագրերի մասին ներքոնշյալ տեղեկատվությունը:

Նշել վերոնշյալ ժամկետում, 5 հա և այն գերազանցող պետական և համայնքային սեփականություն համարվող, վարձակալության և վաճառքի գործարքի օբյեկտ հանդիսացած յուրաքանչյուր հողամասի.

 

  • Իրականացված գործարքի ամսաթիվը,
  • Գործարքի տեսակը /վարձակալություն թե վաճառք/
  • Վարձակալության ժամկետը, եթե գործարքը հանդիսանում է վարձակալություն
  • Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի  մակերեսը
  •  Գործարքի արժեքը
  • Հողամասը պատկանող համայնքի անվանումը
  •  Գնորդի կամ վարձակալողի մասին հետևյալ տեղեկատվություն  /Ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր, գրանցման հասցե: Իրավաբանական անձի դեպքում` ընկերության անվանումը, գրանցման վայրը/
  • Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի աշխարհագրական կոորդինատները:

«Կայուն զարգացում» հ/կ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը», – նշված է Երվանդ Զախարյանին հասցեագրված բաց նամակում:

«Մենք մտահոգված ենք Սյունիքի մարզի արոտավայրերի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Այս պահին հողատարածքների հետ  կապված իրարամերժ խոսակցություններ են շրջանառվում, ցանկանում ենք վերահսկելի եւ թափանցիկ դարձնել հանրության համար այդ տեղեկությունը, ինչի համար էլ  դիմել ենք վերոնշյալ տեղեկատվությունները ձեռք բերելու համար», – «Առավոտին» փոխանցեց Արմեն Փարսադանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728