Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Ես Սերժ Սարգսյանի դեմ պայքար չունեմ»

Փետրվար 08,2013 16:36

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով, ընտրություններից հետո փողոցային բախումներ չեն լինի. «Հաշիվներ չեն մաքրելու, բայց ընտրակեղծարարության համար դռները փակ չեն լինելու»: Այսօր «Սլաք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցերին, ասաց թեկնածուն: Ինչո՞ւ պետք է ընտրողը իր քվեն տա ձեզ՝ հարցին, Մելիքյանը պատասխանեց. «Ընտրողը պետք է ընտրի ինձ, քանի որ ես տալու եմ նրանց ընտրական իրավունքը լիարժեք իրականացնելու հնարավորություն: Չեմ բացառում, որ այս հնարավորությունը նույնպես կարող են օգտագործել ընտրակեղծարարությունը կանխելու համար»:

Օրինական ընտրությունների դեպքում թեկնածուն ակնկալում է 17-18 տոկոս քվե: «Գելափի»՝ իրեն տված զրո տոկոսից էլ չի նեղվում, ողջունում է «ձայնահավաքությամբ» զբաղվող բոլոր կազմակերպություններին:

Արդյոք չե՞ք ափսոսում այն գումարը, որը տվել եք որպես ընտրագրավ, առավել եւս այն դեպքում, երբ ձեր իսկ բնութագրմամբ` ընտրություններն օրինական չեն լինելու, հետեւաբար չեք հավաքելու 5 տոկոս ձայն՝ լրագրողներից մեկի դիտարկմանը, ՀՀ նախագահի թեկնածուն ասաց. «Ես կարող եմ նույնիսկ 0 ձայն հավաքել, բայց դա իմ ափսոսելու խնդիրը չէ: Այն մարդիկ, ովքեր նպատակահարմար են գտել ինձ աջակցել ֆինանսապես, պատրաստ են կորցնել այդ գումարը, քանի որ նրանք համոզված են, որ այն գործը, որ հիմա անում ենք, շատ ավելի կարեւոր է, քան գումարը»:

Հիշեցնենք, որ 5 տոկոս ձայն չապահովելու դեպքում 8 մլն դրամ ընտրագրավը ետ չի վերադարձվում:

Նկատի ունենալով, որ թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ, լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ո՞ւմ դեմ է պայքարում Արման Մելիքյանը. «Ես Սերժ Սարգսյանի դեմ պայքար չունեմ, ես պայքարում եմ կառավարման համակարգի դեմ, որտեղ ներգրավված են եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Հրանտ Բագրատյանը, եւ բոլորը»: Ընդհանրապես, Մելիքյանը կողմ է ոչ թե միմյանց դեմ պայքարելուն, այլ համատեղ ջանքերով խնդիրները լուծելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հայելու մեջ նայեք, գուցե հայելին ասի;Վայ նրան, ով ոչ միս է, ոչ ոսկոր, ոչ էլ արյուն;Տեսնես ինչ է;Երևի նախագահի նորահնաոճ թեկնածու;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728