Այսօր մամուլի ասուլիսում, լրագրողները ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ ո՞վ է ղեկավարելու նոր ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: «Ես ամեն ինչ կանեմ եւ ցանկանում եմ, որ կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իմ բոլոր ջանքերը կուղղեմ նրան, որ էդպես էլ լինի, եւ նա ընտրվի այս կուսակցության ղեկավար: Բայց իմ որոշումով դա չի լինում: Դա պետք է լինի դեմոկրատական գործընթաց, որի վերջնական արդյունքը ես չեմ կարող կանխորոշել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ