«Մեծարենցն ասում էր, գիշերն անուշ է, գիշերն հեշտագին…Իհարկե այդպես չէր, գիշերը ցուրտ էր, բայց մեկ օր դիմանալը խնդիր չէր…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հացադուլավոր, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը, նշելով, որ շատ հյուրեր է ունեցել, իրեն զորակցելու են եկել Գուրգեն Եղիազարյանը, ՀԱԿ-ից, նույնիսկ մարզերից:
«Շատ մարդիկ են եկել, բայց ես չէի ուզում, որ գան սառեն, որովհետեւ ես նստած չէի, անընդհատ քայլում էի»,- ասաց նա, հավելելով, որ իր հացադուլը «գաղափարի պահ» է, ու չէր ուզում, որ իր հետ ուրիշներն էլ տանջվեն:
Հարությունյանի խոսքով՝ իր աջակիցները շատ են, ու դրանք այն մարդիկ են, որոնք ընտրություններին չեն մասնակցի:
Նախկին թեկնածուի փոխանցմամբ, նախագահի թեկնածուներից իր հացադուլի ընթացքում, ոչ մեկ իր մոտ չի եկել. «Արման Մելիքյանը ԿԸՀ-ից դուրս էր գալիս, մոտեցավ ինձ»,- նշեց նա, ավելացնելով, որ ինքը թեկնածուների հետ կխոսի փետրվարի 19-ից հետո:
Կարդացեք նաև
Իսկ, թե այսօր, հացադուլի ավարտին, ժամը հինգից հետո ուր է գնալու Արամ Հարությունյանը, պարզվեց. «Տուն կգնամ, որովհետեւ բալիկներիս կարոտել եմ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ