Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ հիմնադիր համագումարը՝ մարտի 22-ին (Տեսանյութ)

Փետրվար 08,2013 15:52

«Երեկ քսանութ անհատների կողմից հայտարարություն-ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հայ ազգային կոնգրես կուսակցություն ստեղծելու մասին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որը նշանակվել է ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ:

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին: Փաստաթղթի տակ ստորագրել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, «Ժողովրդի իշխանություն» շարժման համակարգող Զոյա Թադեւոսյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Մարինե Դավոյանը եւ ՀԱԿ երիտասարդներ Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Սամվել Թեյմուրազյանը, Արեգ Գեւորգյանը, Եվա Ադամյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Աբրահամյանը:

Լեւոն Զուրաբյանը բացատրեց, որ սա անհատների նախաձեռնություն է եւ միտված չէ Հայ ազգային կոնգրես դաշինքի հիմքերը խարխլելուն եւ դաշինքի ու կուսակցության զուգահեռ գործունեությունն իրար չի խանգարի: «Հրավիրում ենք ՀԱԿ մասնակից քաղաքական ուժերին եւս միանալ: Նախնական խոսակցություններ եղել են ՀԱԿ մաս կազմող քաղաքական ուժերի հետ, արձագանքը կունենանք: Սա ՀԱԿ-ի ներսում անկուսակցական անհատների եւ քաղաքական ուժերի միջեւ ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է, որը ոչնչով ուղղված չէ խարխլելու ՀԱԿ դաշինքի գործունեությունը: Սա մեր իրավունքն է ազատ միավորվելու քաղաքական կազմակերպության մեջ»,- ասաց բանախոսը:

Նոր կուսակցությունը դավանելու է լիբերալ-սոցիալիզմի գաղափարախոսությանը եւ, ըստ Զուրաբյանի, լինելու է ՀՀ «ամենադեմոկրատական քաղաքական ուժը», որը լծվելու է «տիրող ռեժիմի կազմաքանդմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728