Բոսթոնում հիմնադրված հայկական ժողովրդական պարերի «Սայաթ-Նովա» համույթը իր վերջին ելույթով զարմացրեց նրանց, ովքեր կարծում են, թե ժողովրդական պարերը գյուղացիների գործ է: Գրում է «Մոնռեալ գազետ» պարբերականը՝ «Սայաթ- Նովա» համույթի Մոնրեալում ունեցած ելույթի մասին:
Իրենց ելույթում համույթը ներկայացրել է Հայաստանի պատմությունը՝ հեթանոսական ժամանակաշրջանը, քրիստոնեության մուտքը, արյունոտ ճակատամարտները, թուրքերի հայոց կոտորածները:
Համույթի հիմնադիր և գլխավոր խորեոգրաֆ Ափո Աշջյանը, բնականաբար, ահագին ոճավորել էր բռնության տեսարանները, որպեսզի բեմում այն հաճելի դարձնի, գրում է պարբերականը: Սակայն հայոց պատմության ամենածանր պահերին անդրադառնալու նրա որոշումը ցույց է տալիս, թե նա որքան լրջորեն է մոտենում համույթի նպատակներին՝ «խթանել և պահպանել հայ մշակույթը»:
«Երբ մենք սկսեցինք, «Սայաթ-Նովա»-ն համայնքային պարային խումբ էր, – պատմել է Մոնրեալցի Րաֆֆի Միգդեսյանը, որը 1986թ. ժամանակ առ ժամանակ Բոսթոն է գնում, որպեսզի խմբի հետ պարի և փորձերին մասնակցի, – այժմ այն շատ ավելի մեծ է, երիտասարդներով և ավելի շատ արհեստավարժներով ընդգրկված: Երբ առաջին անգամ գնացի, պարողներից երեքը հղի էին: Այժմ նրանց երեխաներն են պարում խմբում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ