Նա առաջարկեց ոստիկաններին՝ թույլ տալ բարձրանալ մինչեւ Ակադեմիայի մոտ՝ իր հետ հանդիպման: Ոստիկանները չընդառաջեցին նախագահի թեկնածուին, բացատրելով, որ ակտիվիստները իրենց հավատ չեն ներշնչում, որ նրանք ընդամենն ուզում են Ակադեմիայի մոտ հանդիպել նախագահի թեկնածուին: Ոստիկաններն ասացին, որ Բաղրամյան 26 ակտիվիստներին թույլ չեն տալու բարձրանալ:
Քիչ առաջ փոխոստիկանապետ Օսիպյանը հայտարարեց, որ ակտիվիստներին թույլ են տալիս բարձրանալ Բաղրամյան 26՝ միայն դիմացի մայթից: Այս պահին ակտիվիստները բարձրանում են դեպի նախագահական նստավայր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ