Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը աճուրդի է հանել հնարավորություն՝ Ջասթին Բիբերի համերգին կուլիսներում գտնվելու համար: Լոտի արժեքը ոչ թանկ է եղել, ոչ էլ էժան` 10 հազար ֆունտ ստերլինգ: Գնորդը միանգամից է հայտնվել: Նա եղել է ֆինանսիստ, ով ցանկացել է, որպեսզի իր չորս աղջիկները դեմ առ դեմ հանդիպեն փոփ-երգչին: Աճուրդը կայացել է բարեգործական երեկոյի ընթացքում:
Ինչպես հայտնել է Ջասթին Բիբերի ներկայացուցիչը, երգիչը որեւէ կապ չունի աճուրդի հետ: Վերջինիս կազմակերպիչները Բիբերին հայտնել են լոտի մասին, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել:
Հիմա չորս բրիտանացի աղջիկները ունեն երջանիկ հնարավորություն հայտնվելու իրենց սիրելի երգչի համերգին, որին կհետեւեն կուլիսներից: