ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:
Թե ով է նրանցից կրակել Հայրիկյանի վրա, չեն հայտնում՝ նախաքննության գաղտնիքից ելնելով։
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Դատելով արտաքինից՝ Շա-ա-տ տեսք ունեն(ականջդ կանչի Հայրիկյան)
Դատելով արտաքինից՝ Շա-ա-տ նման են Ռուսական իմպերիալիստի (ականջդ կանչի Հայրիկյան)
Լավ էլ բռնել էք: Թող Քենեդու սպանությունն էլ վիզ առնեն: