Այս պահին ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի մոտից ակտիվիստները փորձում են բարձրանալ նախագահի նստավայր՝ ցույցը այնտեղ շարունակելու համար: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացատրում է, որ դա հակասում է հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքին: Այս պահին ոստիկանները քաշքշում են ակտիվիստներին եւ թույլ չեն տալիս:
Օսիպյանն ասում է՝ դուք խախտում եք օրենքը, ձեր ակցիան ինքնաբուխ չի, ակտիվստներն էլ բողոքում են, որ խախտում են ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը:
Մանրամասները՝ առաջիկայում: