Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին փորձիր 2. Հայրիկյանը նորից խոսում է ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին, վերլուծաբանները` վերլուծում

Փետրվար 08,2013 13:52

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր չի բացառել, որ հնարավոր է փոխի Սահմանադրական դատարան չդիմելու իր որոշումը` պահանջելով երկու շաբաթով երկարաձգել նախագահի ընտրությունները:

Իր այս քայլը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ առողջական վիճակը վատացել է:

Վերլուծաբան Արմեն Մինասյանը չի բացառում, որ Հայրիկյանի որոշումը կարող է պայմանավորված լինել հենց առողջական խնդիրներով:

«Հնարավոր է` նա մտածում է, որ այն ժամանակահատվածը, որ ինքը պետք է տրամադրեր քարոզարշավին, սկզբունքորեն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ամբողջովին տրամադրել և նպատակահարմար է ևս 15 օր շահել, ինչու ոչ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Մինասյանը:

Մյուս հնարավոր տարբերակն, ըստ նրա, այն կարող է լինել, որ նրա` ՍԴ չդիմելու որոշումը, որը հանրության շրջանում բացասական վերաբերմունքի արժանացավ, կարող է բացասաբար ազդել թեկնածուի վարկանիշի վրա, ինչից փորձում է խուսափել Հայրիկյանը: Ինչ վերաբերում է որևէ ուժի հետ գործարքի գնալու տարբերակին, ապա Արմեն Մինասյանն ասում է, որ քաղաքականությունն ինքնին գործարք է, սակայն դժվար թե այս հարցում բացահայտ գործարքի գնային:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728