Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված տա, բացի ՀՀՇ-ից այլ կուսակցություններ էլ միանան նոր ՀԱԿ-ին». Սոս Գիմիշյան

Փետրվար 08,2013 13:45
gimishyan

Լուրջ հնարավորություն է ստեղծվում պահպանել ՀԱԿ-ը

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի մտադրությունը՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու գաղափարին, նշեց, որ անսպասելի էր, քանի որ թեժ նախընտրական շրջան է: «Կուզենայի, որ լրատվամիջոցները կենտրոնանային այդ թեմային», նկատեց Գիմիշյանը:

Նա նշեց, որ ուրախ է Տեր-Պետրոսյանի գաղափարի համար, բայց համաձայն չէ դրա հետ, քանի որ ՀԱԿ-ը պետք է պահպանել: «Վերջին հարցազրույցից պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից չի հեռանում: Եթե Տեր-Պետրոսյանը նախաձեռնում է նոր կուսակցության ստեղծմանը` ապա դա հնարավոր է առողջացմանը նպաստի, բայց ՀԱԿ-ը ճիշտ կլինի պահպանել, եւ նույնիսկ կարող է հեռացածները վերադառնան, ՀԱԿ-ի ստեղծման գաղափարը ընդունելի եւ ողջունելի էր, թեեւ դա ստեղծել է Տեր-Պետրոսյանը», նշեց Գիմիշյանը:

«Աստված տա բացի ՀՀՇ-ից այլ կուսակցություններ էլ գտնվեն, որոնք կմիանան նոր ՀԱԿ կուսակցությանը, որպեսզի չմնա այսօրվա ՀԱԿ-ը, այդ դեպքում իրենց հետ դժվար կլինի առողջացնել պրոցեսը», նշեց Գիմիշյանը:

Գիմիշյանը կարծում, էր որ մի շարք կուսակցություններ նախագահական ընտրություններից հետո դուրս էին գալու ՀԱԿ-ից, ուստի Տեր-Պետրոսյանի գաղափարը` այլ կերպ փաթեթավորելով արվեց. «Ես ողջունում եմ, որ այսօր լուրջ հնարավորություն է ստեղծվում պահպանել ՀԱԿ-ը», նկատեց նա:

Իր գործն է, եթե Արարատ Զուրաբյանը ցանկանում է նոր ՀՀՇ ստեղծել, նշեց` Գիմիշյանը: Նա չբացառեց, որ պահպանված ՀԱԿ-ը կարող է ղեկավարել նույնիսկ Հրանտ Բագրատյանը:
Գիմիշյանին զարմացրել է երեկ ՀՀՇ վարչութան նախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցը. «ՀՀՇ-ի նախագահը ողջունում է Տեր-Պետրոսյանի գաղափարը, բայց ասում է, հետո կքննարկենք, թե ինչպես է ՀՀՇ-ն վարվելու: Այսինքն, կուսակցության ղեկավարը նույնիսկ տեղյակ չի եղել այդ գաղափարին: Սա է գործելակերպը, որը ցանկանում էինք առողջացնել»:

Գիմիշյանը նշեց, որ ուրախ է, որ Տեր-Պետրոսյանը մնում է քաղաքականության մեջ, թեեւ նախորդ հարցազրույցից տպավորություն էր ստացել, որ հեռանալու է, եւ իր հետ էլ տանելու է համակարգող Լեւոն Զուրաբյանին: «Մի այդքան գերագնահատեք Լեւոն Զուրաբյանին: Լեւոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի լեզուն, բերանը, ականջն էր ընդամենը», նշեց Գիմիշյանը` հաջողություն մաղթելով նոր նախաձեռնությանը:

Ես իմ բարոյական պարտքն են համարել աջակցել Հրանտ Բագրատյանին, թեեւ Բագրատյանը եղել է ՀՀՇի ու ՏերՊետրոսյանի վարչապետը. «Բագրատյանը իմը չի եղել, ես ՀՀՇի կառավարության կազմում չեմ եղել, ինձ երբեք չեն էլ առաջարկել ոչինչ, ավելին ես ընդդիմություն եմ եղել ՀՀՇին: Բայց այս 15 տարվա մեջ իշխանություններն ավելի հարգանքով են ինձ վերաբերվել, քան ՀՀՇն: Այսօր էլ նույն վերաբերմունքն է ՀԱԿի կողմից Հրանտ Բագրատյանի նկատմամբ», նկատեց Գիմիշյանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728