Քիչ առաջ ԿԸՀ-ի մոտից մեկնարկեց «Վերջ ռեժիմին» բողոքի ակցիան: Ակտիվիստները «Բնակիչ, դարձիր քաղաքացի», «Անհնազանդ ենք անօրինականությանը», «Ոչ ծախու ԿԸՀ-ին, միջազգային դիտորդներին» ցուցապաստառներով այս պահին շարժվում են դեպի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երեւանյան գրասենյակ:
«Միջազգային դիտորդները չեն ծառայում մեր երկրի շահերին եւ մեր իշխանություններին քամուց քշվածների պես որ ուղղությամբ ուզում՝ տանում են: Պահանջում ենք, որ դիտորդները հեռանան մեր երկրից եւ կոչ ենք անում քաղաքացիներին. մի՛ թույլ տվեք, որ ձեր ինքնասիրությունը գետնին հավասարեցնեն»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Ակցիային մասնակցում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանը, որը հորդորեց ակտիվիստներին չխախտել հասարակական կարգը, քայլել մայթերով, հակառակ դեպքում ոստիկանությունը կմիջամտի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով: