Միջազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչության սպա եւ հատուկ անվտանգության հրահանգիչ, նախագահի նախկին թեկնածու Տարոն Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին, ասաց, որ Հայրիկյանի դեպքը բաժանվում է երկու մասի. «Սա քրեաքաղաքական բնույթ կրող հանցագործություն է: Կարծում եմ պետք է հստակեցվի, թե իրոք ձերբակալվել է այն անձը, որն իրականացրել է մահափորձը»: Ըստ Աբրահամյանի. «Մինչեւ գործը ռեալ չբացահայտվելը չես կարող գնահատական տալ: Բայց գործը, հանցագործության սարքած լինելը կասկածի տակ է դրվում, Պարույր Հայրիկյանի պահվածքի պատճառով: Նա սկսեց ինքն իրեն ծաղրանքի վերածել: Ասաց, որ այս դեպքից հետո ռեյտինգ ապահովեցի: Իր խորհրդատուները նրան սխալ խորհուրդ տվեցին: Հայրիկյանի պահվածքը ջուր լցրեց բոլորի ջրաղացին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ______________ՇԱՏ Է ՓՇՈՏ ՈՒ …………………..ՑԱՎՈՔ ՈՄԱՆՔ ԿՈՒԼ ԵՆ ԳՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ