Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանը մտածում է. դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ (Տեսանյութ)

Փետրվար 08,2013 13:25

Այսօր «Սլաք» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում  ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը կեսլուրջ-կեսկատակ նկատեց, որ իր թիմում այժմ քննարկում են Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրությունները 2  շաբաթով հետաձգելու տարբերակը:

Բանն այն է, որ նախագահի թեկնածուն ստիպված է լինում իր քարոզարշավային ժամանակից տրամադրել նաեւ դատախազության քննիչներին եւ պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հրապարակված ընտրախախտումների վերաբերյալ: Մելիքյանը հուսով է, որ քննիչները բարեխիղճ կլինեն ու իրեն երկար չեն զբաղեցնի, ինքն էլ ստիպված չի լինի այդ առիթով դիմել Սահմանադրական դատարան:

Դատախազության քննչական վարչության ուշադրության կենտրոնում հայտնվել է Մելիքյանի անցած շաբաթ հրապարակած այն ձեւաթուղթը, որում ի թիվս այլ տվյալների ճշտումների, նաեւ հարցում կա՝ ընտրելո՞ւ եք նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Մելիքյանը դժգոհ չէ, որ քննիչները իրենք են արձագանքում ընտրախախտումների փաստերին, բայց տարօրինակ է համարում, որ իբրեւ հիմք է ընտրվում հրապարակում, որում իր բարձրաձայնած հարցերը խեղաթյուրված են ներկայացվում: Մասնավորաբար, տվյալ դեպքում՝ հիմք հանդիսացող հրապարակման մեջ նշված է, որ նախագահի թեկնածուն իբր ասել է, թե ԿԸՀ-ի կողմից տրամադրված ձեւաթղթերով են մարդիկ տնետուն ընկել ու հարցում անում, մինչդեռ Արման Մելիքյանը ԿԸՀ-ի դեմ որեւէ բողոք չունի, ավելին՝ նույնիսկ գոհ է այդ կառույցի գործունեությունից:

Արման Մելիքյանը նաեւ ասաց, որ չի պատրաստվում դիմել Արամ Հարությունյանի օրինակին եւ ինքնաբացարկ հայտնել:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728