Արդեն 18 օր հացադուլի մեջ գտնվող՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը որոշել է խնայել իր ուժերը: Նախագահի թեկնածուն հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին և պատասխանում է միայն ընտանիքի անդամների հեռախոսազանգերին:
Նրան այդպիսի խորհուրդ է տվել նաև անձնական բժիշկը: Թեկնածուի համակիրները նրա վրանի մոտ շուրջօրյա հերթապահություն են սահմանել: Ըստ այսօրվա հերթապահի նրա ինքնազգացողությունը գիշերվա ընթացքում չի վատացել:
Նախագահի թեկնածուի վրանի մոտ բժշկական շուրջօրյա հերթապահություն է սաահմանված:Հերթապահող բժշկուհին տեղեկացրեց,որ հացադուլավորին մոտենում և նրա ճնշումը չափում են օրը մի քանի անգամ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ