Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գումարտակի հրամանատարը ապտակել է զինվորին, խուզել նրա գլուխը

Փետրվար 08,2013 13:17

Հրամանատարը ստորացրել է զինվորի արժանապատվությունը

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Ագարակ քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Միքայել Մկրտումյանի դատավարությունը:

Վերջինս մեղադրվում է այն բանում, որ լինելով զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար,2012թ. մայիսի 20-ին կենցաղային սենյակում իր ստորադրյալ շարքային Հ. Բաղդասարյանի կողմից առանց հարգելի պատճառների արձակուրդից ծառայության վայր ժամանակին չներկայանալու հարցի շուրջ Բաղդասարյանից պարզաբանումներ ստանալու ժամանակ մի քանի անգամ ապտակել է նրան,անկանոն ձեւով կտրել նրա մարզերը՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Միքայել Մկրտումյանը նախկինում դատված է,նրա դատվածությունը մարված է: Նրան մեղադարնք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով («Զինծառայողին վիրավորանք հասցնելը»); Այդ հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Սույն գործով դատավարության հերթական նիստը նշանակված է փետրվարի 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728