Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Փետրվար 08,2013 13:16

Վերջին շրջանում լրատվամիջոցներով կրկին ակտիվացել են ՍԴՀԿ-ից վտարված Լյուդմիլա Սարգսյանն ու նրա մի քանի կողմնակիցները, ովքեր հրապարակայնորեն քննարկում են, թե արդյո՞ք իրենք կմիանան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հիմնադրվելիք կուսակցությանը թե ոչ: Ընդ որում, նմանատիպ հայտարարություններ արվում են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անունից: Այս առթիվ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը ևս մեկ անգամ հայտարարում է.

  1. ՍԴՀԿ բոլոր օրինական փաստաթղթերը գտնվում են միայն և միայն ՍԴՀԿ Հայաստանի վարչության մոտ:
  2. ՍԴՀԿ-ի անունից ներկայացող Լյուդմիլա Սարգսյանը և նրա մի քանի արբանյակները վաղուց հեռացված են կուսակցությունից: Այդ որոշումը հաստատված է նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության համագումարով:
  3. Լյուդմիլա Սարգսյանը սովորական խաբեբա է, ով ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ
  4. Նրա և նրա մի քանի արբանյակների ցանկացած հայտարարություն ոչ մի իրավական հիմք չի կարող ունենալ
  5. Լ.Ս.ն և նրա  արբանյակները կարող են հանգիստ լինել՝ ՍԴՀԿ-ն երբեք չի միանա այն կառույցին, որի մասին ի սկզբանե երազել են իրենք և իրենց քաղաքական տերերը
  6. ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ ՍԴՀԿ-ն սատարում է գործող նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը:

Հարգելի լրատվամիջոցներ, սույն անձանց ՍԴՀԿ անդամ ներկայացնելուց առաջ հորդորում ենք վերջիններիցս պահանջել իրավական ապացույցներ՝ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գրանցում կամ որևիցե փաստաթուղթ:

 

ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728