Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նախկին թեկնածուն, հակաահաբեկչության սպա է, որի վրա արդեն ճնշումներ են սկսել, տիրապետած ինֆորմացիայի պատճառով (Տեսանյութ)

Փետրվար 08,2013 13:13

0423Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը անդրադառնալով առաջադրած թեկնածությունից հրաժարվելու դրդապատճառներին եւ դրա շուրջ ծավալվող խոսակցություններին, ասաց. «Իրավիճակը լրջացել է: Ես հազարից ավելի նամակներ եմ ստացել»:

Աբրահամյանը, որը սպորտսմեն լինելուց բացի՝ Միջազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչության սպա է, ինչպես նաեւ հատուկ անվտանգության հրահանգիչ, եւ ՀՀ «Կամանդո» Հակաահաբեկչության եւ պահպանության միավորման հիմնադիր ղեկավարը, նշեց. «Ես ասում էի, մեզ պետք է ավելի հզորանալ, որովհետեւ ունենք կադրերի պակաս: Այն խոստումը, որ տալու էինք ժողովրդին, զգացինք որ չենք կարող իրականացնել, դրա համար էլ դուրս գալը ընտրապայքարից հիմա ճիշտ էր, որովհետեւ դատաիրավական համակարգում շատ խնդիրներ կան, իսկ մենք այդ համակարգում կկաղեինք, չեինք կարողանա լուծել բոլոր հարցերը: Ես մի քիչ շտապել էի»,-հավելեց Աբրահամյանը:

Հակաահաբեկչության սպան ցույց տալով մի շարք փաստաթղեր հավելեց, որ մի շարք չբացահայտված գործերի հետ կապված ինֆորմացիայի է տիրապետում, բազմաթիվ իրավախախտ դատավորների, դատախազների, ոստիկանության գնդապետների ու փոխգնդապետների ու այլ պաշտոնյաների հետ կապված: Այդ փաստաթղթերի համաձայն, օրինակ գործ կա կաշառակերության վերաբերյալ, բայց դրանում չի երեւում, թե ով է կաշառք տվողը. «Բազմաթիվ խախտումներ կան, որոնք ջրվել են, այսինքն` ստացվում է, որ պետության ներսում պետություն է գործում»:

Այս տեղեկատվությանը տիրապետելը, փաստորեն ըստ Աբրահամյանի՝ վտանգավոր է իր համար, ինչի վառ ապացույցը ճնշումներն են իր ընտանիքի վրա, որոնք սկսվել են անցյալ տարվանից. «Այսքան դատավորների դեմ դուրս գալը անհնար է, որովհետեւ դա մարտի մեկի պես բան կլիներ, կմտնեինք կոնֆլիկտի մեջ, բայց ես չէի կարող վտանգել իմ ընտանիքը: Ամռանը ճնշումներ եղան տղայիս վրա: Նրան էին մոտեցել ոստիկաններն ու անձնագիր պահանջել, ապա կռիվ սարքել: Նա սպորտսմեն է, իր համար դժվար չէր ոստիկանին մի կողմ շպրտելը, բայց…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. TARON says:

    ՑԱՎՈՔ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ,ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ,ԿՐԹԱԿԱՆ ,ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՈՒ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ……..ՀԱՏԿԱՊԵՍ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԿՈՌԵԿՏ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԼՈՒՍԱԲԱՆԵՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

  2. ԱՐԴԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՒՆԵՐ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ………………

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728