Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Քարոզարշավից առաջ Սերժ Սարգսյանը տեղեկատվական առավելություն ուներ» (Տեսանյութ)

Փետրվար 08,2013 12:43

Ըստ ուսումնասիրության` պատկերը փոխվել է քարոզարշավի ընթացքում

«Հենարան» ակումբում այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2013թ. հունվարի 14 – փետրվարի 3): Հետազոտության «օբյեկտ» են հանդիսանում 6 համազգային հեռուստաալիք` «Հ1», «Հ2», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», 1 մայրաքաղաքային հեռուստաալիք` «Արմնյուզ», ինչպես նաեւ` Հայաստանի հանրային ռադիոն եւ «Արմռադիոն»:

Նավասարդյանը նշեց, որ լուսաբանման ակտիվության առումով առանձնացել են «Արմնյուզը» եւ «Արմռադիոն». «Իսկ խորհրդարանական ընտրությունների համեմատ` ակտիվությունը նվազեցրել են «Երկիր Մեդիան» եւ «Կենտրոնը»: Հավանաբար, դա պայմանավորված  է նրանով, որ տվյալ հեռուստաընկերությունների սեփականատերերը հստակ հետաքրքրություն չունեն ընտրարշավի շուրջ: Սա ինչ-որ տեղ մեր հեռարձակվող դաշտի ընդհանուր խնդիրն է, երբ սեփականատերերի մոտեցումը չի համապատասխանում սպառողների պահանջարկին»:

ԵՄԱ-ի նախագահը նշեց, որ հետազոտված լրատվամիջոցների կողմից հետաքրքրության առումով տարբեր էր մոտեցումը նախընտրական շրջանում եւ քարոզարշավի ժամանակ. «Օրինակ, հունվարի 14-25-ը Սերժ Սարգսյանը հիմնականում լուսաբանվում էր որպես նախագահ, այսինքն` քարոզարշավից առաջ նա տեղեկատվական առավելություն ուներ: Պատկերը փոխվեց հունվարի 21-ից հետո, երբ նա սկսեց լուսաբանվել առավելապես որպես նախագահի թեկնածու: Այդ գործում դեր ունեցան մեր եւ դիտորդների հորդորները»:

Ինչ վերաբերում  է Պարույր Հայրիկյանին, պարոն Նավասարդյանը նշեց, որ լուսաբանելու տեսանկյունից մեծ դեր խաղաց նրա հետ պատահած դեպքը. «Միայն փետրվարին նրան հատկացվեց անդրադարձների մոտ կեսը եւ եթերի 2/3-ը, ինչը բնական է»:

Թեկնածուների վերաբերյալ դրական ու բացասական հիշատակումների շուրջ բանախոսը հայտնեց, որ դրանք միաժամանակ դրսեւրվում էին գործող նախագահի հանդեպ. «Դրական կարծիքները հիմնականում տարբեր հաղորդումներում նրա անձի մասին հիշատակումներն են, իսկ բացասականները` տարբեր բանավեճերում հյուրերի կողմից նրա վերաբերյալ արտահայտած տեսակետերը»:

Նավասարդյանի խոսքով. «Ընդհանուր առմամբ հետազոտված լրատվամիջոցների լուսաբանումը չեզոք է, սակայն հիմնական թերությունը կարծիքների բախման եւ բանավեճերի պակասն է, որը մշտապես առկա է եղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728