Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է խնդրել Ֆիշերից՝ ադրբեջանական մամուլում իր անունից արված հայտարարությունների կապակցությամբ

Փետրվար 08,2013 12:37

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր

ԵԽԽՎում Հայաստանի հարցով համազեկուցող պարոն Աքսել Ֆիշերին

Հարգելի պարոն Ֆիշեր,

Օրերս ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հրապարակել է ՙԵվրոպա-Ադրբեջան՚ կազմակերպության՝ ձեզ ուղղված հարցի պատասխանը, որտեղ, ըստ տվյալ լրատվական գործակալության, դուք հայտարարել եք, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, որ այդ տարածքներից հայկական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն, որ ադրբեջանական փախստականների ճակատագիրը կախված է օկուպացված տարածքների ազատագրումից, եւ որ Ստեփանակերտի օդակայանի շահագործումն անթույլատրելի է։ Իհարկե, ես մեծագույն վերապահում ունեմ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության ճշգրտության հարցում, քանզի ապատեղեկատվությունն այդ երկրի քարոզչամեքենայի հիմնական գործիքներից է, սակայն կցանկանային անձամբ ձեզանից ստանալ պարզաբանում՝ տվյալ հրապարակման վերաբերյալ։  Արդյոք հայտարարությունները, որը տվյալ լրատվամիջոցը վերագրում է ձեզ՝ իրապես ձե՞րն են  եւ դուք նման գնահատականներ եք հնչեցրել։

Եթե դուք իրապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքը համարում եք ոտնձգություն Ադրբեջանի տարածքային  ամբողջականության դեմ, եթե իրապես ձեզ են պատկանում  հոդվածում տեղ գտած հայտարարությունները, ապա ես, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ-ում բարձրացնելու եմ ձեր՝ որպես Հայաստանի հարցով համազեկուցող լինելու նպատակահարմարության հարցը։ Չի կարող հակամարտության մասին ադրբեջանական տեսակետն ու դիրքորոշումը  պաշտպանող եւ հստակ կողմնակալ տեսակետ  ունեցող պատգամավորն անաչառ լինել համազեկուցողի իր պարտականությունը կատարելու մեջ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԵԽԽՎ կանոնադրությունը հստակ արձանագրում է շահերի առկայության խնդիրը, եւ եթե դուք իրապես նման սուբյեկտիվ դիրքորոշում ունեք, ապա պարտավոր էիք այդ մասին, մինչեւ համազեկուցողի ձեր պարտականությունը ստանձելը, հայտարարել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում։

Այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ սա ադրբեջանական մամուլի  հերթական ապատեղեկատվությունն է, ուստի ակնկալում եմ ձեր հստակ պարզաբանումները։

 

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան 

 

Ես, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ-ում բարձրացնելու եմ ձեր՝ որպես Հայաստանի հարցով համազեկուցող լինելու նպատակահարմարության հարցը

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728