ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, Հայրիկյանի մահափորձի՝ դրսի ուժերի կազմակերպած լինելու վարկածների մասին կարելի է խոսել մի դեպքում՝ երբ վստահ ես:
«Չեմ կարծում, որ նման հայտարություններն օգտակար են: Կարելի է ասել, կասկածների մասին, բայց օտար ուժերն էլ տարբեր են լինում, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարեւմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետեւ չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց պարոն Հովհաննիսյանը:
Նախընտրական փուլի մասին էլ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Դաշնակցությունը նախընտրական գործընթացներ չի տեսնում, միայն արտառոց միջադեպեր է տեսնում. « Օրինակ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը: Քաղաքական գործընթաց չեմ նկատում, միջոցառում կա, քաղաքական գործընթաց՝ ոչ: Սա է բացատրությունը, որ ճիշտ էինք, պետք չէ մասնակցել միջոցառմանը, եթե այն չես կարող վերածել քաղաքական գործընթացի»:
Կարդացեք նաև
Նրա դիտարկմամբ, այս փուլում հիվանդ իշխանությունը հիվանդ հասարակություն է ծնել. «ՀՅԴ-ն այս փուլում իմաստ չի տեսնում մասնակցելու ընտրության, որ ժողովրդին հնարավորություն տա ճանաչել իրական իշխանությանը: Ժողովրդին ու իշխանությանը դեմ առ դեմ ենք թողել, որ տեսնեն իրար ու լավ ճանաչեն իրար»:
Նրա կարծիքով, ընտրություններից հետո վերադասավորումներն անխուսափելի են լինելու է « նոր կոալիցիա, նոր քաղաքական դաշինքներ կառաջանան»
Կմիավորվե՞ն ընդդիմադիր թեկնածուները հարցին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, որովհետեւ նրա համոզմամբ, ոչ մի թեկնածու պատրաստ չէ հանել իր թեկնածությունը հօգուտ ուրիշի:
Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ ասաց, որ ինքը ընտրական պայքարի մեջ է մտել՝ ցույց տալու պայքարի անարդար լինելը. «Մենք էլ ենք նույնն անում ՝ առանց պայքարի մեջ մտնելու: Մենք ասում ենք՝ չենք մտնում, որովհետե անարդար է, իսկ Անդրիասն ասում է՝ մտնում եմ, որովհետեւ անարդար է: Այս առումով Անդրիասի պլատֆորմը ինձ համար հոգեհարազատ է, մտահոգիչ է իր առողջականը: Բայց եթե հասարակությունը բացարձակապես անտարբեր է մի մարդու նկատմամբ, որ պատրաստ է մահանա, որ ժողովրդի աչքերը բացվեն՝ եթե այս անտարբերության մթնոլորտը կա, ուրեմն՝ պետք է պայքարենք այդ անտարբերության մթնոլորտի դեմ, ոչ թե այս կամ այն թեկնածուի դեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Полный баламут.
Չգիտեք? ով են,էն որ Դուք բանտում էիք,իրենք էին դուրս եկել պաշտպանելու ձեզ,իսկ ձերոնք թաքնվել էին,ամենքը մի ծակ էին գտել,իրենց կաշին փրկելու համար
Համամիտ եմ պարոն Հովհաննիսյանի հետ: Մարդիկ վախի մեջ են: 6 թիվը սարսափ է հարուցում: Նախագահի ընտրացուցակի 6 թվից ես էլ եմ սարսափում: Նրա ինձ նվիրած դժոխքի 6-ից ու 666-ից էլ եմ սարսափում: Դաշնակներ գոնե դուք օգնեք, փրկեք Անդրեասի կյանքը: